«Սևիլիայի» երկրպագուները աջակցել են Սերխիո Ռիկոյին «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ

Լա Լիգայի 1-ին տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ պարտվեց «Վալենսիային» 1:2 հաշվով: Եզրափակիչ սուլիչից հետո մարզադաշտի էկրաններին տեղադրվել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ և «Սևիլիայի» նախկին դարպասապահ Սերխիո Ռիկոյի լուսանկարը, որի վրա գրվել է «Go Sergio»: Երկրպագուներն այդ պահին սկսել են վանկարկել ֆուտբոլիստի անունը, տրիբունաներում եղել են նաև պաստառներ՝ ի աջակցություն նրա, հայտնում է RMC Sport-ը։

Մարզադաշտում ներկա է եղել դարպասապահի կինը՝ Ալբա Սիլվան։ Եթերում նկատելի էր, որ նա զսպում էր արցունքները։ Հանդիպումից առաջ նա մեկնաբանություն է տվել ամուսնու վիճակի մասին։

«Անկեղծ ասած, Սերխիոն արդեն սկսել է աստիճանաբար գիրանալ: 2,5 ամսից ավելի է անցել, հեշտ չէ։ Նրա մարմինը շատ լավ է արձագանքում: Մենք սպասում ենք, թե ինչ կասեն բժիշկները, որպեսզի պարզենք, թե արդյոք մենք կարող ենք շուտով տուն գնալ»,- Ալբայի խոսքերն է մեջբերում աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիկոն ընկել է ձիուց և գլխի վնասվածք է ստացել։ Նա ընդունվել է Սեւիլիայի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղային արյունազեղում։ Դարպասապահը 19 օր անցկացրեց կոմայի մեջ և նիհարեց ավելի քան 20 կգ։