«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը դարձել է թիմի նոր ավագը։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը և պաշտպան Քրիստիան Ռոմերոն նշանակվել են երկրորդ ու երրորդ ավագներ, հայտնում է աղբյուրը։
Սոնը «Թոթնհեմում» է ութ տարի (2015 թվականից)։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։