«Ինտերի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը մոտ է Բեռլինի «Ունիոն» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը պաշտպանի համար կվճարի մոտ 15 միլիոն եվրո։ Մոտ ժամանակներս 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ նոր թիմ տեղափոխվելու համար։
Գոսենսը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։