Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոսել է պաշտպան Նաիր Տիկնիզյանի ակումբից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ «Վերդերի» առաջարկը չի մերժվել, քանի որ թիմը պայմաններ է առաջադրել։ Գործակալը նաև նշել է, որ մոսկվացիները սպասում են այլ թիմերի առաջարկների։
«Սովորական աշխատանքը շարունակվում է, մենք կարծում ենք, որ Նաիրը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Իհարկե, մենք հասկանում ենք այն պայմանները, որոնք այսօր առաջարկվում են, և ինքն էլ հասկանում է, որ դա այն գնահատականը չէ, որին արժանի է։ Ուստի Նաիրը մարզվում է մեզ հետ, պատրաստվում է, հավանաբար առաջարկներ էլի կլինեն։
Նա իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է, այնպես որ սա սովորական կյանք է, սրանից սենսացիաներ անել պետք չէ, սովորական ակումբային աշխատանքը շարունակվում է։
Այնպես չէ, որ մեր ակումբը մերժել է «Վերդերի» առաջարկը, պարզապես պայմաններ են առաջադրվում։ Կանոնավոր աշխատանք է, այնպես որ այստեղ սենսացիաներ չկան: Այլ առաջարկներ դեռ չեն եղել, բայց ես վստահ եմ, որ կլինեն»,-Նագորնիխի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։