«Ատալանտայի» պաշտպան Յոահիմ Մելեն տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա դանիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Խաղացողը հանդես կգա 21-րդ համարի ներքո։
Ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնել է, որ «Վոլֆսբուրգը» 13 միլիոն եվրո է վճարել Մելեի համար:
Անցած մրցաշրջանում պաշտպանը 36 հանդիպում է անցկացրել «բերգամիսկների» կազմում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։