Էրլինգ Հոլանդ․ «Երիտասարդ ֆուտբոլիստի համար Պեպ Գվարդիոլայից լավ մարզիչ կա՞»

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Բարնլիի» նկատմամբ 3։0 հաշվով տարած հաղթանակը և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտը։

«Լավ է սկսել հաղթանակով մի քանի ամիս բացակայությունից հետո: Մենք մեծ ճնշման տակ ենք եղել, բայց այս մրցաշրջանի սկզբնական փուլում ենք, և կփորձենք չլարվել և կենտրոնանալ մեր վրա: Ես պարզապես պետք է շարունակեմ աշխատել, հանգստանալ և շատ չմտածել բացասական բաների մասին: Սա հաջողության համար կարևոր բաղադրիչ է:

Գվարդիոլայի հետ վիճաբանությունը ծագեց վերջում, երբ Բերնարդուն ինձ փոխանցում չտվեց։ Պեպը մի փոքր զայրացավ ինձ վրա՝ իմ խնդրանքների պատճառով: Բոլորը տեսնում են, որ ես զարգացնում եմ իմ խաղը։ Ես ամեն օր փորձում եմ առավելագույնը. Պեպի հետ աշխատելը հաճույք է, չգիտեմ՝ երիտասարդ ֆուտբոլիստի համար նրանից լավ մարզիչ կա՞: Բայց ես դեռ երիտասարդ եմ, մի մոռացեք։ Ես պարզապես վայելում եմ»,-Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։