Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը դարձել է EA Sports FC խաղի դեմքը (նախկինում շարքը կոչվում էր ՖԻՖԱ)։
«Ես ակումբում եմ։ Հպարտ եմ, որ շապիկին եմ»,- գրել է Վինիսիուսը սոցցանցում:
Խաղի նախորդ տարբերակի դեմքը Կիլիան Մբապպեն էր, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
FC 24-ի գլխավոր տարբերակի դեմքը «Մանչեսթեր Սիթիի» Էրլինգ Հալենդն է։ Խաղը կթողարկվի սեպտեմբերի 29-ին։
0