Խոսեպ Գվարդիոլա․ «Սա կյանքում մեկ անգամ է լինում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հավատոում նախորդ մրցաշրջանում «քաղաքայինների» արդյունքը կրկնելու հնարավորությունը։

2022/23 մրցաշրջանում «Սիթին» ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճեց թրեբլ՝ նվաճելով ԱՊԼ—ի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան։

«Սա կյանքում մեկ անգամ է լինում։ Անհնար կլինի անել այն, ինչ արեցինք նախորդ մրցաշրջանում։

Անցած մրցաշրջանը բարձրացանք ամենաբարձր կետը։ Հիմա ամեն ինչ նորից է սկսվում։ Մենք նույն մտադրություններն ունենք, և ստիպված կլինենք դիմակայել բազմաթիվ դժվարությունների, որպեսզի նորից հնարավորինս վեր բարձրանանք։ Մեր ֆուտբոլը, մեր մակարդակը, մեր մտածելակերպը կորոշեն, թե ինչպիսին կլինի այս մրցաշրջանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։