Աուրելիո դե Լաուրենտիս. «Պայմանագրերը պետք է հարգվեն երկու կողմերի կողմից»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին։

«Օսիմհենը մնում է, նա դեռ երկու տարի ունի իր պայմանագրով: Ո՞ւր պետք է գնա։ Պայմանագրերը կան, և դրանք միշտ պետք է հարգվեն երկու կողմերի կողմից, քանի որ սա երկկողմանի հարաբերություններ են»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։