Ուգո Լյորիսը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։

36-ամյա ֆրանսիացու ներկայացուցիչները Մադրիդին դարպասապահի ծառայություններ են առաջարկել Տիբո Կուրտուայի վնասվածքի հետ կապված։ Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջային խաչաձեւ կապանների պատռվածք։

Աղբյուրի համաձայն՝ Լյորիսը դեռևս զիջում է Մադրիդի «Ռեալի» մյուս թեկնածուներին։ Բացի այդ, դարպասապահը բանակցություններ է վարում «Լացիո» տեղափոխվելու շուրջ:

Լյորիսը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։