«Չելսիից» կարող է միավորներ հանվել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ամերիկացի սեփականատերերը հայտնաբերել են մի շարք կասկածելի ֆինանսական գործարքներ՝ կապված օֆշորային ընկերությունների հետ։ Այն ժամանակ, երբ լոնդոնյան թիմը պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին, ակումբը վճարում էր տրանսֆերների համար՝ հաշվի չառնելով այդ ծախսերը։
Պրեմիեր Լիգան արդեն սկսել է իր հետաքննությունը։ Առայժմ լոնդոնյան ակումբի մեղքը դեռ ապացուցված չէ, բայց եթե դա տեղի ունենա, ապա «Չելսին» կարող է միավորներից զրկվել առաջնությունում կամ ստիպված լինել խոշոր տուգանք վճարել։
Նշվում է, որ «Չելսիի» և Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները դեռ չեն անդրադարձել այս տեղեկությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» կվճարի 10 միլիոն եվրո տուգանք ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման համար։