«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆրանսիացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիանցիները պատրաստ են պաշտպանի համար առաջարկել 30 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարին ցանկանում է գնել նաև «Մանչեսթեր Սիթին»։
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Պավարին գնահատում է 40 միլիոն եվրո։