«Ալ-Ահլին» հայտարարել է Ֆրանկ Կեսյեի հետ պայմանագիր կնքելու մասին

«Ալ-Ահլին» հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հետ պայմանագիր կնքելու մասին: Սաուդյան ակումբը YouTube-ի իր ալիքում հրապարակել է 26-ամյա կիսապաշտպանի` որպես թիմի նոր ֆուտբոլիստի ներկայացման տեսանյութ։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը  երեք տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ալ-Ահլին» նաև 15 մլն եվրո է վճարել «Բարսելոնային» Կեսյեի տրանսֆերի համար:

26-ամյա Կեսյեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Նա կատալոնական ակումբ է տեղափոխվել իտալական «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով։ Նախորդ մրցաշրջանում Կեսյեն «Բարսելոնայի» կազմում 43 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: