Բրազիլացի հարձակվող Հալկի ներկայացուցիչ Ակազ Ֆելեգերը մեկնաբանել է իր ֆուտբոլիստի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր վերադարձը։
37-ամյա Հալկը «Զենիթում» խաղացել է 2012-ից 2016 թվականներին:
– Ռուսաստանում Հալկը համարվում է պատմության լավագույն արտասահմանցի խաղացողներից մեկը: Նա հետեւու՞մ է «Զենիթի» հաջողություններին։
– Հալկը հիշում է Ռուսաստանում անցկացրած ժամանակները։ Երկրպագուները միշտ մեծ հարգանքով են վերաբերվել նրան։ Սուղ օրացույցի պատճառով Հալկի համար դժվար է հետևել «Զենիթի» հանդիպումներին, բայց նա միշտ շնորհավորում է ակումբին տիտղոսներ նվաճելու կապակցությամբ, շփվում բազմաթիվ նախկին թիմակիցների հետ։
– Զենիթը Մալքոլմին վաճառեց Սաուդյան Արաբիային, իսկ հիմա սանկտ-պետերբուրգյան երկրպագուները պահանջում են Հալկի մասշտաբի աստղ: Միգուցե հիմա կատարյալ պահն է ՌՊԼ վերադառնալու համար:
– Հալկը ընդամենը մի քանի օր առաջ երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ մինչև 2026 թվականի ավարտը: Այժմ նրա վերադարձը Ռուսաստան քիչ հավանական է, բայց ո՞վ գիտի, թե ինչ կլինի հետո»։ – ասել է խաղացողի ներկայացուցիչը Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Հալկը «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։