Մեթ Թերները «Արսենալից» է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ»:
Ամերիկացի դարպասապահը չորս տարվա պայմանագիր է կնքել «Նոթինգհեմ Ֆորեդթի» հետ։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի վաճառքի համար «Արսենալը» կստանա 10 մլն ֆունտ:
Թերները միացել է «զինագործներին» անցյալ ամառ: Նա երբեք չի խաղացել «Արսենալի» կազմում Պրեմիեր Լիգայում, սակայն ակումբի կազմում հանդես է եկել Եվրոպայի Լիգայում։