«Նապոլին» նոր պաշտոնական առաջարկ է ուղարկել «Սելտային» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի համար:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Նապոլիի» առաջարկը կազմում է 32-33 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: «Սելտան» դեռ պատասխան չի տվել, սակայն ակումբները բանակցում են։ Երկուշաբթի օրը «Նապոլին» փորձել է 30 միլիոն եվրոյով գնել Վեյգային, սակայն մերժում է ստացել։ 21-ամյա ֆոըտբոլիստը արդեն ընդունել է նեապոլյան ակումբի առաջարկը։
Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում Վեյգան «Սելտայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։