Ֆրանչեսկո Տոտտիի որդին պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ

«Ռոմայի» ակադեմիայի հարձակվող Քրիստիան Տոտտին՝ Ֆրանչեսկո Տոտտիի որդին, պայմանագիր է կնքել «Ֆրոզինոնեի» հետ:

17-ամյա Տոտտի կրտսերը Իտալիայի առաջնությունում կխաղա «Ֆրոզինոնեի» երիտասարդական թիմում՝ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների կազմում։

Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայում» խաղացել է 1993-ից 2017 թվականներին՝ նա իր ողջ կարիերան անցկացրել է նույն թիմում։