«Ինտեր Մայամին» հայտարարել է հոլանդացի դարպասապահ Նիկ Մարսմանի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ակումբի այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն մի քանի շաբաթ առաջ դարպասապահը հրապարակավ կասկածի տակ է դրել Լիոնել Մեսսիի տրանսֆերի հավանականությունը։
Մեսսիի տեղափոխությունից առաջ Մարսմանը ասել է.«Անձամբ ես չեմ կարծում, որ ակումբը պատրաստ է Մեսսիին ձեռք բերելուն։ Մենք ժամանակավոր մարզադաշտ ունենք, մարդիկ կարող են քայլել խաղադաշտով, դարպասներ չկան։ Մենք հեռանում ենք մարզադաշտից առանց անվտանգության։ Կարծում եմ՝ մեր ենթակառուցվածքները պատրաստ չեն Մեսսիի տեղափոխությանը»։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն մտել է «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուների քառյակը: Մեսսին 4 հանդիպում է անցկացրել թիմի կազմում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։