Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ «Ռեալ-Սոսյեդադը» հետաքրքրված է նրա ծառայություններով, տեղեկացնում է Noticias de Gipuzkoa-ն։
Ըստ աղբյուրի՝ Զախարյանն ընդգրկված է իսպանական ակումբի տրանսֆերային ցուցակում, կողմերը կապի մեջ են։ «Դինամոն» Արսենի համար պահանջում է 15 միլիոն եվրո, սակայն «Ռեալ-Սոսյեդադը» գիտակցում է Ռուսաստանի առաջնությունից երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության ռիսկը, հետևաբար, նրանք դիտարկում է ուժեղացման այլ տարբերակներ։
20-ամյա Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։ Ավելի վաղ Հռոմի «Լացիոն» հրաժարվել էր կիսապաշտպանից։