«Արսենալի» հարձակվողը ցանկանում է լքել թիմը

«Ինտերը» բանակցություններ է վարել «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգանի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ Բալոգանը ցանկանում է հեռանալ «Արսենալից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, ինչի մասին նա արդեն տեղեկացրել է գլխավոր մարզիչ Միկել Արտետային։ Իսպանացի մասնագետը նախկինում չէր թաքցնում, որ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա ակումբից։

«Արսենալի» սանը նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Ռեյմսի» կազմում, որտեղ Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 22 գոլի հեղինակ։