Իտալական «Նապոլին» համալրում ունի

Բրազիլացի կենտրոնական պաշտպան Նաթան Բերնարդո Դե Սոուզան կարիերան կշարունակի «Նապոլիում»։

Իտալական ակումբը խաղացողին գնել է «Բրագանտինոից»։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվել։

22-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Ֆլամենգոում», որտեղ կարողացել է 18 խաղ անցկացնել հիմնական թիմի կազմում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 80 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։