ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի ստանա 40 միլիոն եվրո հավատարմության բոնուս, եթե հրապարակայնորեն հայտարարի թիմից հեռանալու իր ցանկության մասին, հաղորդում է AS-ը։
Գումարը Մբապպեի հաշվին պետք է մուտքագրվի օգոստոսի 31-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին Մբապպեին գնելու առաջարկ կանի միայն այն բանից հետո, երբ հարձակվողը կհայտարարի փարիզյան ակումբը լքելու մտադրության մասին։
Մբապպեն մրցաշրջանին պատրաստվում է ՊՍԺ-ի հիմնական ֆուտբոլիստների խմբից առանձին, քանի որ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։