«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիներն արել են իրենց առաջին պաշտոնական առաջարկը՝ վարձավճարով գնելով ֆուտբոլիստին, իսկ հետո 58 միլիոն եվրոյով գնելու պարտադիր տարբերակով։
Անգլիական ակումբի ղեկավարությունը «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել են. «Բեռնարդու Սիլվան չի վաճառվում»: «Մանչեսթեր Սիթին» պորտուգալացուն համարում է իր թիմի առանցքային ֆուտբոլիստ։