Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը բանակցություններ է վարում «Ալ Հիլալ» տեղափոխվելու շուրջ, հայտնում է O Jogo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև քննարկումը լավ է ընթանում։ Երկու ակումբներն էլ հետաքրքրված են գործարքով:
Հիշեցնենք, որ Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյում» է 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Այս տարվա հուլիսին ֆուտբոլիստն հայտնել էր, որ երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։
Հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» նախատեսում է 100 մլն եվրո վաստակել 23-ամյա պորտուգալացու վաճառքից։