Դեյվիդ Մոյեսը կարող է լքել «Վեսթ Հեմը»

Շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը կարող է հեռանալ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ մարզիչը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել ակումբի նոր տեխնիկական տնօրենի ու համասեփականատիրոջ հետ։

Հաղորդվում է, որ Մոյեսը դժգոհ է, որ ակումբի ղեկավարությունը չի պաշտպանում թիմային տրանսֆերների հետ կապված իր գաղափարները։