«Մանչեսթեր Սիթիի» նորեկ 21-ամյա խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվել է իր տպավորություններով։
«ՌԲ Լայպցիգի» նախկին ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սիթիի» հետ։
«Վերջապես ես դա արեցի, մենք դա արեցինք: Հաճելի է լինել այս թիմի մի մասը: Ամեն ինչ հեշտ էր, հատկապես նախորդ մրցաշրջանի կատարյալ լինելուց հետո: Ես որոշեցի միանալ «Սիթիին» և լինել այս ակումբի մի մասը, սովորել լավագույններից և իհարկե մարզվել աշխարհի լավագույն մարզչի հետ:
Ես մարտահրավերներ սիրող եմ և սիրում եմ ինչ-որ նոր բան զգալ իմ կարիերայում: Այնպես որ, բնականաբար, ես ցանկանում եմ մարզվել աշխարհի լավագույն մարզչի հետ և, իհարկե, նոր բաներ սովորել, որպեսզի կատարելագործվեմ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ: Ինձ շատ է դուր գալիս նրա ոճը, և լավ է, որ «Սիթին» այդպես է խաղում: Գնդակին տիրապետելը պատճառներից մեկն է, որ ես այստեղ եմ, և հուսով եմ, որ այս խաղաոճն ինձ սազում է: Ես այստեղ եմ այս թիմի հետ մեծ հաջողությունների հասնելու և հնարավորինս շատ հաղթելու համար։
Չեմ համբերում, թե երբ պիտի միանամ թիմին և սովորեմ լավագույններից: Պետք է ասեմ, որ շրջապատված եմ լինելու համաշխարհային կարգի ֆուտբոլիստներով, և ես ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ինձանից որոշ ժամանակ կպահանջվի մարզումներին ընտելանալու համար, բայց դա երկար չի տևի: Մրցաշրջանը շուտով կսկսվի, ուստի ես պետք է պատրաստ լինեմ դրան»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։