Իտալական ակումբը մոտ է Ջանլուկա Սկամակկայի հետ գործարք կնքելուն

Իտալական «Ատալանտան» մոտ է «Վեսթ Հեմ Յունայթեդի» հարձակվող Ջանլուկա Սկամակկայի հետ գործարք կնքելուն, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» պատրաստ է ընդունել 25 մլն եվրո (գումարած 5 մլն եվրո բոնուսների տեսքով):

Այսպիսով, «Ատալանտային» հաջողվեց առաջ անցնել «Ինտերից», որը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։ Այժմ «ներաձուրիները» կկենտրոնանան Ֆոլարին Բալոգունի տրանսֆերի շուրջ բանակցությունների վրա։

24-ամյա Սկամակկան 27 հանդիպում է անցկացրել «Վեսթ Հեմի» կազմում բոլոր մրցաշարերում 2022/23 մրցաշրջանում: Ֆուտբոլիստը ութ անգամ դարձել է գոլի հեղինակ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Իր կարիերայի լավագույն մրցաշրջանում Ջանլուկան «Սասուոլոյի» կազմում 16 գոլ է խփել իտալական Ա Սերիայի 36 խաղում։