Հարձակվող Դիեգո Կոստան պատասխանել է իր կարիերայի հիմնական սխալների մասին հարցին։
«Իմ կարիերայում շատ սխալներ են եղել, բայց ոչ միշտ իմ մեղքով: Օրինակ՝ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի պատճառով «Չելսիից» հեռանալը։ Եվս մեկ սխալ «Ատլետիկոյից» բաժանվելն է։ Այդ ընթացքում ես դժվար անձնական պահի միջով անցա, և Դիեգո Սիմեոնեն ինձ չհասկացավ»,- Կոստայի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Կոստայի վերջին ակումբը եղել է անգլիական «Վուլվերհեմփթոնը»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվել է այս տարվա հունիսին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 2 միլիոն եվրո։
Կոստան անցած մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» կազմում 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ խփելով ընդամենը մեկ գոլ: Հարձակվողը ստացել է հինգ դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։