Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը երկրպագում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին կցանկանար Մբապպեի հետ խաղալ նույն թիմում. նա հարգում է նրան և հիշում է, որ հենց ֆրանսիացին է եղել նրանցից մեկը, ով պաշտպանել է իրեն ռասիստական սկանդալների ժամանակ։
Նշվում է նաև, որ «Ռեալի»՝ առանց եզրերի 4-4-2 կազմավորման անցնելն ամբողջությամբ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նախաձեռնությունը չէ։ Փաստորեն, Վինիսիուսը խնդրել է գործել կենտրոնին ավելի մոտ՝ հավատալով, որ այս դիրքից կարող է ավելի արդյունավետ լինել։
Նախորդ 2022/23 մրցաշրջանում Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: