«Միլանի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն մոտ է իտալական մեկ այլ թիմ տեղափոխվելուն

«Միլանի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն:

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ նրան կվարձակալեն՝ ավելի ուշ գնելու հնարավորությամբ։ Վարձավճարը «բերգամասկներին» կարժենա 3 մլն եվրո, բելգիացու պայմանագրի գնումը՝ 23 մլն եվրո։

22-ամյա դե Կետելարեն պատրաստ է մինչև 2028 թվականը պայմանագիր կնքել «Ատալանտայի» հետ 1 + 4 սխեմայով և տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ատալանտան» վստահ է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում թույլտվություն կստանա գործարքը կատարելու համար:

2022/23 մրցաշրջանում դե Կետելարեն «Միլանի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։