Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ։ Տանտերերը կարողացան նվազագույն հաշվով հաղթանակի հասնել (1:0):
Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը հեղինակեց հանդիպման միակ գոլը, որը դարձավ հաղթական։
Հանդիպման 30-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հստակորեն իրացրեց 11 մետրանոց հարվածն ու պարգևեց թիմին հերթական 3 միավորը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեոգրի Հարությունյանե մնաց պահեստայինների նստարանին, իսկ հյուրերի կազմում մինչև 64-րդ րոպեն խաղադաշտում անցկացրեց Էդգար Սևիկյանը։
Էդուարդ Սպերցյանի գոլը՝ ստորև։