«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին ակումբի ղեկավարությանը հայտնել է ամռանը թիմից հեռանալու իր մտադրության մասին, հայտնում է RMC Sport-ը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆրանկֆուրտի ակումբի ղեկավարները լավ են ընդունել 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խնդրանքը, նրանք պատրաստ են քննարկել առաջարկները։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը նախկինում վերագրվում էր ՊՍԺ-ին և «Բավարիային»: Մյունխենյան ակումբը կարող է վերադառնալ Կոլո-Մուանիի թեկնածությունը, եթե չկարողանա ձեռք բերել Հարի Քեյնին «Թոթենհեմից»։