Ամերիկյան Ares ընկերությունը չափազանց մեծ գումար է ներդրել «Ինտեր Մայամիում»

Ամերիկյան Ares ընկերությունը հավելյալ 75 մլն դոլար է ներդրել «Ինտեր Մայամիում» արգենտինացի Լիոնել Մեսսիի գալուց հետո, հայտնում է Bloomberg-ը։

Այս գումարը կուղղվի կառուցվող մարզադաշտի և ակումբի կյանքի այլ ոլորտների համար: 2021 թվականից Ares-ն արդեն 225 միլիոն դոլար է ներդրել «Ինտեր Մայամիում»:

Մեսսիի տեղափոխությունից հետո «Ինտեր Մայամին» տարավ 3 անընդմեջ հաղթանակ, իսկ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը դարձավ 5 գոլի հեղինակ։

Ares ներդրումներ է կատարում նաև Մադրիդի «Ատլետիկոյում», «Քրիսթալ Փելասում» և «Լիոնում»: