«Արսենալը» և հարձակվող Նիկոլյա Պեպեի ներկայացուցիչները բանակցություններ են վարում պայմանագրի վաղաժամ խզման շուրջ։
Ինչպես հայտնում է FootMercato-ն, լոնդոնյան ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել որպես փոխհատուցում վճարել տարեկան աշխատավարձ։
«Արսենալը» Պեպեին գնել է «Լիլից» 2019 թվականի ամռանը 80 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Պեպեն վարձավճարով հանդես է եկել «Նիսում»: