«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին թիմի հետ նոր պայմանագիր կառաջարկվի, հայտնում է Bayern & Germany-ն։
Նշվում է, որ «քաղաքայինները» պատրաստ են ֆուտբոլիստին ավելի երկար ժամկետով նոր պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ուոքերը մտադիր է տեղափոխվել «Բավարիա»։ Անգլիացու նկատմամբ հետաքրքրություն է հայտնել նաև մյունխենյան ակումբը։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ լինի այս տեղափոխությունը։