Արսեն Վենգերն արձագանքել է այն փաստին, որ «Արսենալի» տնային մարզադաշտի մոտ իր պատվին արձան է կանգնեցվել։
«Մի փոքր տարօրինակ է թվում, որ դու չես շարժվում։ Բայց սա մեծ պատիվ է, և ընդհանրապես ես միշտ ցանկացել եմ լինել այս ակումբի մի մասը: Այնպես որ, ես երջանիկ եմ, քանի որ այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել:
Ինձ միշտ ոգեշնչել է մեծ նպատակի վրա աշխատելու էներգիան։ Ընդհանուր առմամբ՝ ես զգում եմ, որ իմ ներդրումն է եղել այն, որ այս ակումբը դառնա այնպիսին, ինչպիսին այն արժանի է լինելու՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը: Երբ ես հիմա գալիս և տեսնում եմ մարզադաշտը, տեսնում եմ, որ իմ աշխատանքը իսկապես գնահատում են»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Արսեն Վենգերը «Արսենալի» գլխավոր մարզիչն է եղել 1996-2018 թվականներին։ Ֆրանսիացի մասնագետի ղեկավարությամբ լոնդոնյան ակումբը երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, յոթ անգամ՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը։