«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հույս ունի գերազանցել անգլիացի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը և դառնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
«Կարո՞ղ եմ գերազանցել Ռունիի ռեկորդը: Հույս ունեմ։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի։ Միշտ փորձում եմ գոլ խփել և գոլային փոխանցումներ կատարել։ Հնարավորություն կա, որ դա կարող է տեղի ունենալ: Ես խոսել եմ Ռունիի հետ այդ մասին, և նա ցանկանում է, որ ես դա անեմ»,- ասել է Ռեշֆորդը Գարի Նևիլի հետ հարցազրույցում The Overlap YouTube-ի ալիքում:
Անգլիական թիմի կազմում Ուեյն Ռունին խփել է 253 գոլ։ Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով խփել է 123 գոլ։
25-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։