Ռոբերտ Սանչեսը մոտ ժամանակներս բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում

«Չելսին» համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ «ճայերի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Այս պահին ակումբները քննարկում են գործարքի վերջին կետերը։ Մոտ ժամանակներս իսպանացին բուժզննում կանցնի։ «Չելսիում» Սանչեսը մեկնարկային կազմի համար կպայքարի Կեպա Արիսաբալագայի հետ:

2022/23 մրցաշրջանում Սանչեսը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ բաց թողնելով 30 գոլ։