Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե որ ակումբ է տեղափոխվում Ռոմելու Լուկակուն

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի «Յուվենտուսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերն արդեն իսկ կնքել են 3 տարի ժամկետով պայմանագիր և ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։

«Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել «Չելսիի» հետ փոխանակման համար: Թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել հարձակվող Դուշան Վլահովիչին, իսկ դրա դիմաց ստանալ Լուկակուին ու եւս 40 միլիոն եվրո։