Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Շառլ դե Կետելարեն կտեղափոխվի իտալական մեկ այլ ակումբ

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Ատալանտան» համաձայնության է եկել «Միլանի» հետ բելգիացի ֆուտբոլիստ Շառլ Դե Կետելարին վարձակալելու վերաբերյալ:

««Ատալանտան» համաձայնության է եկել «Միլանի» հետ Շառլ դե Կետելարեին վարձակալության շուրջ։

Ակումբը դեռ համաձայնություն չունի անձամբ ֆուտբոլիստի հետ։ Շառլը դե Կետելարեն առաջարկներ ունի տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից»,- գրել է Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։

Դե Կետելարեն միլանյան ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը 35,5 միլիոն եվրոյով։ Առաջին մրցաշրջանը ռոսոներիների հետ ամենահաջողը չէր ֆուտբոլիստի համար։ Չնայած այն հանգամանքին, որ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում մասնակցել է 40 հանդիպման, բելգիացին ամբողջ մրցաշրջանում ընդամենը 1 գոլային փոխանցում է կատարել։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։