«Արսենալի» հարձակվողը կարող է լքել թիմը

«Բեշիքթաշը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Նիկոլաս Պեպեի ծառայություններով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» կարող է խզել պայմանագիրը 28-ամյա իվուարցու հետ, եթե նա նոր թիմ չգտնի։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Պեպեն վարձավճարով հանդես է եկել «Նիսում»: Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։