«Լիվերպուլի» նորեկ Ալեքսիս Մակալիստերը վնասվածք է ստացել «Բավարիայի» դեմ ընկերական խաղում։
Ինչպես հայտնում է Pazzi di Fanta-ն՝ առաջին խաղակեսում 24-ամյա արգենտինացին վնասել է ծունկը և չի կարողացել շարունակել հանդիպումը։
Թիմերի միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 4։3 հաշվով։