«Ֆուլհեմի» հարձակվող Վիլիանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս է նոր պայմանագիր կնքել «Ֆուլհեմի» հետ։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբ»։ Վիլիանը լրջորեն դիտարկում է այս տարբերակը։
Նշենք, որ «Ֆուլհեմի» կազմում բրազիլացին անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 3 միլիոն եվրո։