«Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կմիանա «Մանչեսթեր Սիթիին» 90 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Bild-ը:
Նշվում է, որ «Լայպցիգի» և «Մանչեսթեր Սիթիի» համաձայնագրում դրված կլինի ընկերական խաղ անցկացնելու մասին կետ, որտեղ գերմանական ակումբը պետք է մոտ 1,5 միլիոն եվրո գումար վաստակի։
21-ամյա Գվարդիոլին «Լայպցիգը» գնել է Զագրեբի «Դինամոյից» 2021 թվականի ամռանը 18 միլիոն եվրոյով։