Ջանլուիջի Բուֆոնը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

«Դե, ինչ տղաներ, վերջ: Դուք ինձ տվեցիք ամեն ինչ: Ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք դա արեցինք միասին»,- գրել է Բուֆոնն իր սոցիալական ցանցերում՝ կցելով իր կարիերայից հիշարժան պահերի տեսահոլովակը։

Բուֆոնը իր վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է Իտալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պարմայի» կազմում: Նախկինում 45-ամյա դարպասապահը հանդես է եկել «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում։

Ընդհանուր առմամբ նա կարիերայի ընթացքում անցկացրել է 975 հանդիպում և բաց թողել 825 գոլ։ 429 հանդիպումներում նա անառիկ է պահել սեփական դարպասը։