Մաուրիցիո Սարիի ապագայից նոր տեղեկություն կա

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կշարունակի գլխավորել հռոմեական թիմը, հայտնում է Tuttomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ մասնագետի և թիմի ղեկավարության միջև տարաձայնություններ են եղել, որոնք արդեն հարթվել են։ Կողմերը կշարունակեն համագործակցությունը։

Սարին «Լացիոյում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Անցած մրցաշրջանում հռոմեական թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։