Standard. Հարի Քեյնը նախատեսում է մնալ «Թոթենհեմում»

«Բավարիան» դեռևս համաձայնության չի եկել «Թոթենհեմի» հետ թիմի հարձակվող Հարի Քեյնի հարցում: Ակումբների միջև դեռևս կան անհամապատասխանություններ ֆուտբոլիստի արժեքի հարցում, չնայած այն բանին, որ «Բավարիան» պատրաստ է ֆուտբոլիստի համար 100 մլն եվրո վճարել։

Ինչպես հայտնում է Standard-ը՝ Քեյնը նախատեսում է մնալ «Թոթենհեմում», եթե «Բավարիան» չկարողանա համաձայնության գալ անգլիական ակումբի հետ նրա տրանսֆերի շուրջ ԱՊԼ-ում մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Նշվում է, որ Քեյնի դիրքորոշումը կարող է փորձ լինել «Թոթենհեմի» ղեկավարությանը ստիպելու ավելի արագ փակել գործարքը։