«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբից հարձակվող Ուսման Դեմբելեի հեռանալու մասին։
«Դեմբելեն կոպիտ էր և խնդրեց հեռանալ: Նա առաջարկ ունի ՊՍԺ-ից։ Մենք չենք կարող մրցել նրանց հետ։ Ես մի փոքր հիասթափված եմ»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն որոշել է տեղափոխվել ՊՍԺ այն բանից հետո, երբ «Բարսելոնան» առաջարկել է նրան ընդգրկել Կիլիան Մբապպեին կատալոնական ակումբ տեղափոխելու գործարքում։