Յուրգեն Կլոպ․ «ՈւԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն պետք է լուծում գտնեն»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի ակումբների ակտիվ աշխատանքը այս ամառ տրանսֆերային շուկայում։

«Սաուդյան Արաբիան այս պահին հսկայական ազդեցություն ունի։ Ամենավատ բանը, որ կարծում եմ, այն է, որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը բաց է երեք շաբաթով ավելի երկար: Եթե ​​ես ճիշտ եմ, ապա գոնե դա Եվրոպային ոչ մի օգուտ չի տալիս։ ՈւԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն պետք է լուծում գտնեն։ Բայց, ի վերջո, այս պահին ես հստակ չգիտեմ, թե ինչ կլինի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնը և Ֆաբինյոն այս ամառ հեռացան «Լիվերպուլից»՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիա։