«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Բորխեսը կարիերան կշարունակի Հոլանդիայում, հայտնում է լրագրող Յոհան Ինանը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա պորտուգալացին արդեն բուժզննում է անցել «Այաքս» տեղափոխվելուց առաջ, և առաջիկա ժամերի ընթացքում կարող է հայտարարվել պաշտոնապես։
Բորխեսը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում։ Երկրորդ թիմի կազմում անցկացրած 38 խաղում ֆուտբոլիստը դարձել է 26 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։